Спецификация образовательной программы

Тип:
Бакалавр
Профессия:
022201.01.6 - Պատմություն
Специализация:
022201.01.6 - Պատմություն
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Удаленно
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծ­րագ­րի դի­մոր­դը պետք է ու­նե­նա.
·միջ­նա­կարգ կամ մի­ջին մաս­նա­գի­տա­կան կամ նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան կրթութ­յուն,
·ըն­դու­նե­լութ­յու­նը կա­տար­վում է մրցու­թա­յին կար­գով հա­յոց լե­զու, հայոց պատ­մութ­յուն առարկա­նե­րից գրա­վոր միասնական քննութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի հի­ման վրա:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատ­րաս­տել կրթութ­յան, գի­տութ­յան, մշա­կույ­թի ո­լորտ­նե­րի ու պետական կա­ռա­վար­ման և տե­ղա­կան ինքնա­կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հա­մար պատ­մութ­յան բարձր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ:
3. Образовательные результаты программы

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Մեկնաբանելու արդի պատմագիտության զարգացման հիմնական սկզբունքները, հայեցակարգային հիմնական մոտեցումները, մեթոդաբանական գլխավոր ուղղությունները և պատմության զարգացման օրինաչափությունները:
    2. Ներկայացնելու պատմության գնահատման մեթոդաբանական ուղղությունները:
    3. Բացահայտելու պատմական հիմնական օրենքների, մարդկային հասարակության զարգացման օրինաչափությունների ու փիլիսոփայական կատեգորիաների միջև եղած օրինաչափ կապը:
    4. Ներկայացնելու ու մեկնաբանելու մարդկային քաղաքակրթության ծագման, հասարակական հարաբերությունների սկզբնավորման օջախները, դրանց գործընթացները և օրինաչափությունները:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Ներկայացնելու, նկարագրելու, մեկնաբանելու ու գնահատելու հայոց և համաշխարհային պատմության բազմաթիվ հարցեր:
    2. Մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու և բացահայտելու պատմագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն, գաղափարներ, փաստարկներ, առանձին բարդություն չներկայացնող խնդիրներ ու լուծումներ:
    3. Համացանցից, սկզբնաղբյուրներից, հնագիտական և ազգագրական տարաբնույթ աղբյուրներից հավաքագրելու պատմությանը վերաբերող տեղեկատվություն, ստացված տվյալները շարադրելու, խմբագրելու, մշակելու, պահպանելու և փոխանցելու, փաստագրելու և համակարգելու, ցուցաբերելու քննական մոտեցում պատմական փաստերի նկատմամբ:
    4. Համադրելու պատմագիտական հետազոտությունների արդյունքները համապատասխան գիտական տեսության հետ, հիմնավորելու պատմական հետազոտության համար ընտրված մեթոդաբանության արդյունավետությունը:
    5. Ինքնուրույն կամ համապատասխան ղեկավարման ներքո ծավալելու պատմաբանի մասնագիտական գործունեություն:
    6. Վերլուծելու մասնագիտական խնդիրները ու պատմական գործընթացները, գտնելու խնդիրների լուծման ճանապարհները, օգտագործելով մասնագիտական և այլ դասընթացներից ստացված գիտելիքները` բանախոսելու ու բանավիճելու ակադեմիական միջավայրում:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. Ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. Տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. Կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար:
    9. Վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Способ оценки
·Հետազոտական աշխատանք
·Լուսապատկերաշար
·Բանավոր հարցում
·Գործնական աշխատանք
·Թեմատիկ աշխատանք
·Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
·Թղթապանակ
·Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
·Ինքնագնահատում, փոխգնահատում
·Ռեֆերատ
·Էսսե
·Խմբային ներկայացում
·Տարաբնույթ առաջադրանքներ
·Զեկուցումներ
·Ուսումնական նախագծեր
·Գրավոր կարճ հաղորդագրություններ
·Ստուգարքներ
·Քննութուններ
·Ընթացիկ քննություններ
·ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Возможности будущей карьеры выпускников
«Պատ­մութ­յուն» ծրագ­րի շրջա­նա­վարտ­նե­րը կա­րող են աշ­խա­տան­քի անց­նել մի­ջին մասնագիտական ու­սում­նա­կան հաստատութ­յուն­նե­րում, թան­գա­րան­նե­րում, ար­խիվ­նե­րում, ռա­դիո­յի, հե­ռուս­տա­տե­սութ­յան և մա­մու­լի աս­պա­րեզ­նե­րում, տուրիզ­մի ո­լոր­տում, ՀՀ Կր­թութ­յան և գի­տութ­յան, Մ­շա­կույ­թի նա­խա­րա­րութ­յուն­նե­րում, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծառայութ­յու­նում, տե­ղա­կան ինքնակա­ռա­վար­ման մար­մին­նե­րում` զբա­ղեց­նե­լով հետև­յալ պաշ­տոն­նե­րը.
Թան­գա­րան­նե­րում.
·էքս­կուր­սա­վար,
·գի­տաշ­խա­տող,
·բաժ­նի վա­րիչ,
·տնօ­րեն։
Ար­խիվ­նե­րում.
·գի­տաշ­խա­տող,
·բաժ­նի վա­րիչ
·տնօրեն:
Ռա­դիոյում, հե­ռուս­տա­տե­սութ­յունում, մա­մուլում.
·լրագ­րող, վեր­լու­ծա­բան
Պե­տա­կան կա­ռա­վար­ման և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում.
·ստո­րին և մի­ջին օ­ղակ­նե­րի ծա­ռա­յող:
Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող է աշխատել նաև դպրոցում.
·ուսուցիչ
Ծ­րագ­րի շրջա­նա­վարտ­նե­րը կա­րող են շարունակել ի­րենց ու­սու­մը մագիստրատուրայում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
«Պատմություն» կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 4 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար: Ունենք համապատասխան դիդակտիկ նյութեր`քարտեզներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ԵՊՀ Պատմության կրթական ծրագիր
ՀՊՄՀ Պատմության կրթական ծրագիր
Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի կրթական ծրագիր
8. Требования к академическому персоналу
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
·կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
·կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
·սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
·զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
·կազմելու դասընթացի փաթեթ։

Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
·վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
·կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
·ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները։

Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
·արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
·հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
·պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
·պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։

ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
·պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
·օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
·կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

1.Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
·սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
·ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
·ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
·կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։

3.Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
·Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
·Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար/:
·Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
·Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:

Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
·Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
·Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
·Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Подробнее о программе
Մասնաճյուղում իրականացվող «Պատմություն» կրթական ծրագիրը 2022 թվականից իրականացվելու է մոդուլային ուսուցմամբ: Կարևոր շեշտը դրվել է ժամանակագրության վրա՝ Հայաստանի հարակից երկրների, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրների պատմությունը ուսումնասիրելու են հայոց պատմությանը զուգահեռ: 7-րդ կիսամյակում նախատեսվում է «շարժունության պատուհան»՝ 12 կրեդիտ արժեքով, որոնք ուսանողները կարող են հավաքել ինչպես Մասնաճյուղի հարակից ծրագրերից, այնպես էլ՝ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Մասնաճյուղում իրականացվող «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողները ի թիվս շատ դասընթացների, ուսումնասիրելու են արևելյան լեզուներից մեկը` վրացերեն կամ ադրբեջաներեն: Արևելյան այս լեզուներից մեկի ուսումնասիրությունը ավելի մրցունակ կդարձնի մեր շրջանավարտներին աշխատաշուկայում` ՀՀ զինված ուժերում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և այլն:
©2025 Все права защищены.