Общая информация
Дата
03 февраля, 2024
Тип документа
Կանոնակարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
71/5
Статус
Работает
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում դասագրքերի ուսումնական և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնակարգը սահմանում է ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնամեթոդական և այլ գրականության (այսուհետև՝ երաշխավորման ենթակա աշխատանքներ) հրատարակման երաշխավորման գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը, սկզբունքները, երաշխավորման ենթակա աշխատանքներին ներկայացվող պահանջները, գրախոսման և երաշխավորման ընթացակարգը:
Սույն կանոնակարգը մշակվել է ԵՊՀ ԻՄ-իմ գործող իրավական ակտերին համապատասխան և ԵՊՀ ԻՄ զարգացման 2022-2026թթ. ռազմավարական ծրագրի պահանջներից ելնելով։