Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              03 Փետրվար, 2024
          Փաստաթղթի տեսակ
              Կանոնակարգ
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              71/5
          Կարգավիճակ
              Գործում է
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում դասագրքերի ուսումնական և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կանոնակարգը սահմանում է ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնամեթոդական և այլ գրականության (այսուհետև՝ երաշխավորման ենթակա աշխատանքներ) հրատարակման երաշխավորման գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը, սկզբունքները, երաշխավորման ենթակա աշխատանքներին ներկայացվող պահանջները, գրախոսման և երաշխավորման ընթացակարգը: 
- Սույն կանոնակարգը մշակվել է ԵՊՀ ԻՄ-իմ գործող իրավական ակտերին համապատասխան և ԵՊՀ ԻՄ զարգացման 2022-2026թթ. ռազմավարական ծրագրի պահանջներից ելնելով։