Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Սլովակիայի Պրեշովի համալսարանը համատեղ իրականացնում են Էրազմուս+ Միջազգային վարկային շարժունության փոխանակման ծրագիր, որը աջակցում է անձնակազմի և ուսանողների ներգնա և արտագնա շարժունությանը։
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԵՐ
- 1 արտագնա ուսանող՝ կիսամյակային շարժունության համար (90 օր) ռուսագիտության ոլորտում
- 1 արտագնա ուսանող կարճաժամկետ շարժունության համար (12 օր) ռուսագիտության ոլորտում
- 1 մուտքային ուսանող՝ կիսամյակային շարժունության համար (90 օր) ռուսագիտության ոլորտում
- 1 մուտքային ուսանող ռուսագիտության ոլորտում կարճաժամկետ շարժունության համար (30 օր):
- 1 արտագնա դասախոս՝ ռուսագիտության ոլորտում (9 օր դասավանդում և 2 օր ճանապարհորդություն)
- 1 մուտքային դասախոս՝ ռուսագիտության ոլորտում (8 օր դասավանդման և 2 օր ճանապարհորդության համար)