Ինչպես դիմել ծրագրին
Մասնակցության դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր և հունվար-փետրվար ամիսներին:
Դիմումներին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ինքնակենսագրական,
ակադեմիական տեղեկագիր,
մոտիվացիոն նամակ,
ուսումնառության համաձայնագիր:
Փաստաթղթերը ներկայացնելու գործընթացից հետո, ըստ ներկայացված փաստաթղթերի, մասնաճյուղի կողմից կազմակերպվում է հարցազրույց, որից հետո կատարվում է թեկնածուների նախնական ընտրություն. հանձնաժողովը գնահատում է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը և լեզվի իմացությունը՝ ըստ հաստատված միավորների (ինքնակենսագրական՝ 20 միավոր, ակադեմիական տեղեկագիր՝ 25, մոտիվացիոն նամակ՝ 20, լեզվի իմացություն՝ 20, ուսումնառության համաձայնագիր՝ 25):
Հարցազրույցի փուլը հաղթահարելուց, ընդունող բուհի հաստատումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի դեսպանատուն՝ մուտքի «D» կարգի արտոնագիր (Visa) ստանալու համար:
Նշենք, որ՝
արտերկրում ուսումնասիրվող դասընթացները պետք է համապատասխանեն ուսանողի ուսումնական ծրագրին և կրթական պահանջներին,
ուսումնառության ընթացքն արտերկրում նախատեսում է մեկ կիսամյակում 30 ECTS-ին համարժեք կրթական բաղադրիչներ,
ուսանողը կստանա «Էրազմուս+» դրամաշնորհ, որը նախատեսված է տեղափոխման և կեցության ծախսերը հոգալու համար (սահմանվող դրամաշնորհի չափը կարող է տարբեր լինել՝ կախված ուղարկող և ընդունող երկրների միջև հեռավորությունից, դիմող ուսանողների թվից և այլ նախապայմաններից),
ծրագրին չեն կարող մասնակցել ավարտական կուրսի երկրորդ կիսամյակում սովորող ուսանողները։
Հարցերի և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ծրագրի համակարգող, «Օտար լեզուների» ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին (sminasyan@ysu.am):