Общая информация
Дата
              16 марта, 2024
          Тип документа
              Կարգ
          Принимающее лицо
              Ученый совет
          Номер документа
              72/7
          Статус
              Работает
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը, որի նպատակն է նպաստել դասավանդման մեթոդների կատարելագործմանը, արդի մեթոդների կիրառմանը և լավագույն փորձի տարածմանը։ 
- Սույն կարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, ԵՊՀ համապատասխան կարգի, ԵՊՀ ԻՄ-ի 2022-2026 զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ քաղաքականության հիման վրա: