General information
Date
16 March, 2024
Document type
Կարգ
Accepting person
Scientific advice
Document number
72/7
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը, որի նպատակն է նպաստել դասավանդման մեթոդների կատարելագործմանը, արդի մեթոդների կիրառմանը և լավագույն փորձի տարածմանը։
Սույն կարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, ԵՊՀ համապատասխան կարգի, ԵՊՀ ԻՄ-ի 2022-2026 զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ քաղաքականության հիման վրա: