Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգը» (այսուհետև` Կարգ) սահմանում է «Երևանի պետական համալսարան» (այսուհետև` ԵՊՀ) հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետև` ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) մասնագիտության կրթական ծրագրերի (այսուհետև` ՄԿԾ) բենչմարքինգի իրականացման նպատակներն ու խնդիրները, սկզբունքները, տեսակները, մեթոդաբանությունը և իրականացման փուլերը: 
- Կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգի, Մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման, ուսումնական գործընթացների կազմակերպման և կառավարման առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման և Կրթության որակի բնագավառում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքականությունների հիման վրա: 
- Սույն կարգը նպատակուղղված է ԵՊՀ ԻՄ-ում ՄԿԾ-ների բենչմարքինգի իրականացման գործընթացների համակարգմանը, միասնականացմանը և արդյունավետության բարձրացմանը: 
- ՄԿԾ-ների բենչմարքինգի գործընթացը պլանավորում և իրականցնում են համապատասխան ամբիոններն ու ֆակուլտետները, նրանց այդ աշխատանքներում աջակցում և ուղղորդում է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը, իսկ գործընթացների կատարման ընթացքը վերահսկում են ուսումնամեթոդական վարչության (ՈՒՄՎ) պետը և կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (ԿԲԴՎ) բաժնի վարիչը: