General information
Date
09 December, 2023
Document type
Կարգ
Accepting person
Scientific advice
Document number
69/3
Document Status
Works
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգը» (այսուհետև` Կարգ) սահմանում է «Երևանի պետական համալսարան» (այսուհետև` ԵՊՀ) հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետև` ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) մասնագիտության կրթական ծրագրերի (այսուհետև` ՄԿԾ) բենչմարքինգի իրականացման նպատակներն ու խնդիրները, սկզբունքները, տեսակները, մեթոդաբանությունը և իրականացման փուլերը: 

  2. Կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգի, Մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման, ուսումնական գործընթացների կազմակերպման և կառավարման առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման և Կրթության որակի բնագավառում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքականությունների հիման վրա: 

  3. Սույն կարգը նպատակուղղված է ԵՊՀ ԻՄ-ում ՄԿԾ-ների բենչմարքինգի իրականացման գործընթացների համակարգմանը, միասնականացմանը և արդյունավետության բարձրացմանը: 

  4. ՄԿԾ-ների բենչմարքինգի գործընթացը պլանավորում և իրականցնում են համապատասխան ամբիոններն ու ֆակուլտետները, նրանց այդ աշխատանքներում աջակցում և ուղղորդում է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը, իսկ գործընթացների կատարման ընթացքը վերահսկում են ուսումնամեթոդական վարչության (ՈՒՄՎ) պետը և կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (ԿԲԴՎ) բաժնի վարիչը:

©2025 All rights reserved.