Общая информация
Дата
27 января, 2024
Тип документа
Կարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
57/1
Статус
Работает
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ) կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության հիմնական ուղղվածությունը ու դրույթները: 

  2. Կարգը մշակված է ՀՀ «Կրթության մասին», ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, «ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման» կարգի (ԵՊՀ գիտական խորհուրդ, 2014), ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքի ու բովանդակության (ԵՊՀ գիտական խորհուրդ 2017), «ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2010), ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2021) կարգի, մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման, ուսումնական գործընթացների կազմակերպման և կառավարման առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման 2 բնագավառում մասնաճյուղի քաղաքականության (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2014) հիման վրա:

©2025 Все права защищены.