Ընդհանուր տվյալներ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ) կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության հիմնական ուղղվածությունը ու դրույթները: 
- Կարգը մշակված է ՀՀ «Կրթության մասին», ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, «ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման» կարգի (ԵՊՀ գիտական խորհուրդ, 2014), ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքի ու բովանդակության (ԵՊՀ գիտական խորհուրդ 2017), «ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2010), ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2021) կարգի, մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման, ուսումնական գործընթացների կազմակերպման և կառավարման առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) իրականացման 2 բնագավառում մասնաճյուղի քաղաքականության (ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ, 2014) հիման վրա: