Общая информация
Дата
30 ноября, 2021
Тип документа
Կարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
55/3
Статус
Работает
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի փաստաթղթաշրջանառության կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) փաստաթղթաշրջանառության կազմակերպման ընթացակարգը:
Սույն կարգը մշակվել է ՀՀ գործող օրենսդրության, նորմատիվ այլ իրավական ակտերի, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների հիման վրա:
ԵՊՀ ԻՄ-ում փաստաթղթաշրջանառությունն իրականացնում է Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժինը (այսուհետ՝ ԱԿԻԱ բաժին):