Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              30 Նոյեմբեր, 2021
          Փաստաթղթի տեսակ
              Կարգ
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              55/3
          Կարգավիճակ
              Գործում է
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի փաստաթղթաշրջանառության կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) փաստաթղթաշրջանառության կազմակերպման ընթացակարգը: 
- Սույն կարգը մշակվել է ՀՀ գործող օրենսդրության, նորմատիվ այլ իրավական ակտերի, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների հիման վրա: 
- ԵՊՀ ԻՄ-ում փաստաթղթաշրջանառությունն իրականացնում է Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժինը (այսուհետ՝ ԱԿԻԱ բաժին):