Организация:
Simonian Educational Foundation
Категория:
Вакансия
Тип работы:
В офисе
Ставка:
Неполная занятость
Расположение:
Ճամբարակ
Крайний срок:
27 декабря 2024
Основные обязанности
Աշխատանքի Նկարագրություն:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ  Ճամբարակի ​Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:    

Աշխատանքային պարտականություններ

Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.

  • Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին
  • Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը
  • Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար
  • Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը
  • Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում
  • Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել  ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար
  • Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով
  • Խթանել   համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը
  • Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:   
Требуемая квалификация
Անհրաժեշտ հմտություններ

Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք

  • Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ.
  • Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը.
  • Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները.
  • Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն
  • Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում
  • Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):
Պահանջվող թեկնածուի մակարդակը
  • Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
  • Նախաձեռնողական
  • ՈՒսուցողական հմտություններ
Անձնական հմտություններ
  • Հարմարվողականություն
  • Թիմային խաղացող
Дополнительная информация

Benefits

  • Health Insurance and discount on travelers insurance
  • Assistance with work permit and opening a bank account if needed 
  • Extra New Year paid holidays: 3rd, 4th and 5th of January
  • 5 days of Personal Leave
  • Birthday and Sick leave 

TUMO is an equal opportunity employer who values, supports and thrives on diversity. Employment is decided on the basis of qualifications, merit and business need for all individuals. 

 

Աղբյուրը՝ staff.am

©2024 Все права защищены.