Организация:
"SOS Children's Villages" Armenian Charity Foundation
Категория:
Вакансия
Тип работы:
В офисе
Ставка:
Полная занятость
Расположение:
ք․ Դիլիջան
Крайний срок:
17 декабря 2024
Основные обязанности
Աշխատանքի Նկարագրություն:

«Իջևան» մասնաճյուղի «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում`տեղահանված բնակչությանը»  ծրագրի (այսուհետ` «Տավուշ» ծրագրի) համակարգողի ղեկավարության ներքո, հոգեբանը իրականացնում է ծրագրում ընդգրկված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, երեխաների և նրանց ընտանիքների հոգեբանական իրավիճակի խորին գնահատման և վերլուծության, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա կորեկցիոն և շտկողական աշխատանքներ՝ սերտ համագործակցելով ծրագրի բազմամասնագիտական թիմի և համայնքում գործող այլ կառույցների և ծառայությունների հետ::

Աշխատանքային պարտականություններ
  • Աջակցել ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողին՝ ծրագրի շրջանակներում որակյալ ծառայություններ մատուցելու և վերջիններս կատարելագործելու ուղղությամբ:
  • Ակտիվորեն աջակցել ծրագրի շահառուների բացահայտման և վերջիններիս կարիքների գնահատման գործընթացին։
  • Իրականացնել երեխայի և ընտանիքի հոգեբանական վիճակի գնահատում` հարցազրույցների, դիտարկումների, ախտորոշիչ թեստերի և այլ համապատասխան գործիքների միջոցով:
  • Աջակցել ծրագրի աշխատակիցներին շահառու ընտանիքների վերաբերյալ համապարփակ վերլուծություն իրականացնելու գործընթացում՝ համադրելով հոգեբանական տվյալները։
  • Մասնակցել շահառու ընտանիքների աջակցության փաթեթի ձևավորման ու պլանավորման գործընթացին` ներկայացնելով հոգեբանական եզրակացություն և առաջարկություններ երեխայի և/կամ ընտանիքի  վերաբերյալ:
  • Ծրագրի համակարգողի պահանջով կազմել և մշակել անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթեր ու գործիքներ:
  • Ըստ անհրաժեշտության ուղեկցել և ուղղորդել երեխային  հոգեբույժի, նյարդաբանի կամ լոգոպեդի ծառայությունների` նախապես պատրաստելով և այդ մասնագետին ներկայացնելով երեխայի հոգեբանական թեստավորման և եզրակացության գրավոր արդյունքները:
  • Կազմակերպել անհատական և խմբային հոգեբանական աշխատանքների պլան` գրանցելով աշխատանքի տիպը, ներգրավվող երեխաների և ծնողների ցուցակը, անցկացման ժամանակացույցը և նպատակները:
  • Ըստ անհրաժեշտության կատարել անհատական կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեվերականգնողական աշխատանքներ՝ երեխաների և/կամ նրանց ծնողների հետ:
  • Կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ համապատասխան ծառայությունների մասնագետների հետ` ապահովելու բազմակողմանի աջակցության մատուցումն ու  բացառելու նույնաբովանդակ ծառայությունների մատուցումն:
  • Ապահովել կայուն համագործակցություն՝ ծրագրում ընդգրկված ընտանիքների հետ: 
  • Յուրաքանչյուր ամսվա վերջում ծրագրի համակարգողին ներկայացնել գործունեության մասին հաշվետվություն, ներառելով քանակական վիճակագրություն և առաջարկություններ:
  • Առաջնորդվելով ծրագրի առաջարկում ամրագրված մոբիլության և օպերատիվության սկզբունքներով, գործառույթներն իրականացնել ծրագրում ընդգրկված թիրախային տարածքներ պարբերական այցեր կատարելու եղանակով՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, շահառու ընտանիքներին համապարփակ հոգեբանական ծառայություններ մատուցելու համար։
  • Աջակցել ծրագրի համակարգողին՝ ծրագրի արտաքին գնահատման և ինքնագնահատման գործընթացում:
  • Պարբերաբար հավաքել տեղեկատվություն՝ ծրագրի վերահսկման և գնահատման պլանում սահմանված տարբեր ցուցանիշների վերաբերյալ և զեկուցել ծրագրի համակարգողին, ինչպես նաև աջակցել վերջինիս՝ համապատասխան հաշվետվություններ կազմելու գործում:
  • Ընտանիքի զարգացման պլանով սահմանված նպատակների ուղղությամբ, պարբերաբար իրականացնել երեխայի/ընտանիքի կարիքների և զարգացման վերագնահատում՝ համագործակցելով ծրագրի բազմամասնագիտական թիմի հետ: 
  • Պարբերաբար մասնակցել խմբակային մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև անհատական և խմբակային սուպերվիզիաներին:
  • Պահպանել անձնական և մասնագիտական զարգացումը, որպեսզի համապատասխանել փոփոխվող աշխատանքային պահանջներին: 
  • Համագործակցելով այլ կառույցների հետ կազմակերպել, ապահովել և համակարգել ընտանիքների զարգացման պլաններով նախատեսված հոգեբանական ծառայությունների մատուցումը՝ երեխաներին և ընտանիքներին:
  • Պարբերաբար կապ պահպանել համապատասխան հոգեբանական ծառայություններ մատուցողների հետ՝ ապահովելով ծառայությունների մատուցման համապատասխանությունն ընտանիքի զարգացման պլանով նախատեսված գործողություններին և նպատակներին:
  • Իրազեկվածության կառավարում
  • Պարբերաբար հետևել ոլորտի զարգացումներին, ինչպես կիրառական այնպես էլ տեսական մակարդակներում` ապահովելով արդի մեթոդների և մոտեցումների կիրառումը իր աշխատանքում շահառու երեխաների և ընտանիքների հետ:  
  • Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության ռիսկերի գնահատում և ապահովել այն բոլոր գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության գծով գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերը։
  • Պատասխանատու է անհապաղ հաղորդել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության հետ կապված ցանկացած  կասկած, մտահոգություն, մեղադրանք կամ դեպք՝ Խախտումների վերաբերյալ միջադեպերի կառավարման կանոնակարգի։ Երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության պատասխանատու անձին և/կամ միջադեպերի կառավարման ազգային թիմին և/կամ համապատասխան անմիջական ղեկավարին:
Требуемая квалификация
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
  • Հաղորդակցության հմտություններ։
  • Համակարգչային բազային գիտելիքներ։
  • Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
  • Ավագ
Մասնագիտական Հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ
Անձնական հմտություններ
  • հաղորդակցություն
Дополнительная информация

Աշխատատեղին դիմելուց առաջ խնդրում ենք ևս մեկ անգամ համոզվել, որ տեղեկացված եք աշխատանքի վայրի վերաբերյալ, որը գտնում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։  Աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը    hr@sos-kd.am  էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային հասցեին ինքնակենսագրությունները ուղարկելիս, անհրաժեշտ է նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝  «Հոգեբան (Դիլիջան)»: Այն դիմորդները, ովքեր չեն պահպանի նամակագրության վերոնշված պահանջը, կարող են վտանգել իրենց թեկնածության հաշվի առնման հնարավորությունը: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ թափուր աշխատատեղի պահանջներին և դիմել միայն այդ պահանջների բավարարման դեպքում, քանի  որ հարցազրույցի կհրավիրվեն միայն  ներկայացված պահանջները բավարարող անձինք։

Հիմնադրամը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր աշխատողներին և որակավորված դիմորդներին՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռային ծագումից, ազգային ծագումից, տարիքից, հաշմանդամությունից, ամուսնական կարգավիճակից կամ դասից:  

 

Աղբյուրը՝ Staff.am

©2024 Все права защищены.