«Իջևան» մասնաճյուղի «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում`տեղահանված բնակչությանը» ծրագրի (այսուհետ` «Տավուշ» ծրագրի) համակարգողի ղեկավարության ներքո, հոգեբանը իրականացնում է ծրագրում ընդգրկված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, երեխաների և նրանց ընտանիքների հոգեբանական իրավիճակի խորին գնահատման և վերլուծության, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա կորեկցիոն և շտկողական աշխատանքներ՝ սերտ համագործակցելով ծրագրի բազմամասնագիտական թիմի և համայնքում գործող այլ կառույցների և ծառայությունների հետ::
- Աջակցել ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողին՝ ծրագրի շրջանակներում որակյալ ծառայություններ մատուցելու և վերջիններս կատարելագործելու ուղղությամբ:
- Ակտիվորեն աջակցել ծրագրի շահառուների բացահայտման և վերջիններիս կարիքների գնահատման գործընթացին։
- Իրականացնել երեխայի և ընտանիքի հոգեբանական վիճակի գնահատում` հարցազրույցների, դիտարկումների, ախտորոշիչ թեստերի և այլ համապատասխան գործիքների միջոցով:
- Աջակցել ծրագրի աշխատակիցներին շահառու ընտանիքների վերաբերյալ համապարփակ վերլուծություն իրականացնելու գործընթացում՝ համադրելով հոգեբանական տվյալները։
- Մասնակցել շահառու ընտանիքների աջակցության փաթեթի ձևավորման ու պլանավորման գործընթացին` ներկայացնելով հոգեբանական եզրակացություն և առաջարկություններ երեխայի և/կամ ընտանիքի վերաբերյալ:
- Ծրագրի համակարգողի պահանջով կազմել և մշակել անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթեր ու գործիքներ:
- Ըստ անհրաժեշտության ուղեկցել և ուղղորդել երեխային հոգեբույժի, նյարդաբանի կամ լոգոպեդի ծառայությունների` նախապես պատրաստելով և այդ մասնագետին ներկայացնելով երեխայի հոգեբանական թեստավորման և եզրակացության գրավոր արդյունքները:
- Կազմակերպել անհատական և խմբային հոգեբանական աշխատանքների պլան` գրանցելով աշխատանքի տիպը, ներգրավվող երեխաների և ծնողների ցուցակը, անցկացման ժամանակացույցը և նպատակները:
- Ըստ անհրաժեշտության կատարել անհատական կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեվերականգնողական աշխատանքներ՝ երեխաների և/կամ նրանց ծնողների հետ:
- Կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ համապատասխան ծառայությունների մասնագետների հետ` ապահովելու բազմակողմանի աջակցության մատուցումն ու բացառելու նույնաբովանդակ ծառայությունների մատուցումն:
- Ապահովել կայուն համագործակցություն՝ ծրագրում ընդգրկված ընտանիքների հետ:
- Յուրաքանչյուր ամսվա վերջում ծրագրի համակարգողին ներկայացնել գործունեության մասին հաշվետվություն, ներառելով քանակական վիճակագրություն և առաջարկություններ:
- Առաջնորդվելով ծրագրի առաջարկում ամրագրված մոբիլության և օպերատիվության սկզբունքներով, գործառույթներն իրականացնել ծրագրում ընդգրկված թիրախային տարածքներ պարբերական այցեր կատարելու եղանակով՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, շահառու ընտանիքներին համապարփակ հոգեբանական ծառայություններ մատուցելու համար։
- Աջակցել ծրագրի համակարգողին՝ ծրագրի արտաքին գնահատման և ինքնագնահատման գործընթացում:
- Պարբերաբար հավաքել տեղեկատվություն՝ ծրագրի վերահսկման և գնահատման պլանում սահմանված տարբեր ցուցանիշների վերաբերյալ և զեկուցել ծրագրի համակարգողին, ինչպես նաև աջակցել վերջինիս՝ համապատասխան հաշվետվություններ կազմելու գործում:
- Ընտանիքի զարգացման պլանով սահմանված նպատակների ուղղությամբ, պարբերաբար իրականացնել երեխայի/ընտանիքի կարիքների և զարգացման վերագնահատում՝ համագործակցելով ծրագրի բազմամասնագիտական թիմի հետ:
- Պարբերաբար մասնակցել խմբակային մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև անհատական և խմբակային սուպերվիզիաներին:
- Պահպանել անձնական և մասնագիտական զարգացումը, որպեսզի համապատասխանել փոփոխվող աշխատանքային պահանջներին:
- Համագործակցելով այլ կառույցների հետ կազմակերպել, ապահովել և համակարգել ընտանիքների զարգացման պլաններով նախատեսված հոգեբանական ծառայությունների մատուցումը՝ երեխաներին և ընտանիքներին:
- Պարբերաբար կապ պահպանել համապատասխան հոգեբանական ծառայություններ մատուցողների հետ՝ ապահովելով ծառայությունների մատուցման համապատասխանությունն ընտանիքի զարգացման պլանով նախատեսված գործողություններին և նպատակներին:
- Իրազեկվածության կառավարում
- Պարբերաբար հետևել ոլորտի զարգացումներին, ինչպես կիրառական այնպես էլ տեսական մակարդակներում` ապահովելով արդի մեթոդների և մոտեցումների կիրառումը իր աշխատանքում շահառու երեխաների և ընտանիքների հետ:
- Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության ռիսկերի գնահատում և ապահովել այն բոլոր գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության գծով գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերը։
- Պատասխանատու է անհապաղ հաղորդել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության հետ կապված ցանկացած կասկած, մտահոգություն, մեղադրանք կամ դեպք՝ Խախտումների վերաբերյալ միջադեպերի կառավարման կանոնակարգի։ Երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության պատասխանատու անձին և/կամ միջադեպերի կառավարման ազգային թիմին և/կամ համապատասխան անմիջական ղեկավարին:
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
- Հաղորդակցության հմտություններ։
- Համակարգչային բազային գիտելիքներ։
- Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:
- Ավագ
- Համակարգչային գիտելիքներ
- հաղորդակցություն
Աշխատատեղին դիմելուց առաջ խնդրում ենք ևս մեկ անգամ համոզվել, որ տեղեկացված եք աշխատանքի վայրի վերաբերյալ, որը գտնում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը hr@sos-kd.am էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային հասցեին ինքնակենսագրությունները ուղարկելիս, անհրաժեշտ է նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝ «Հոգեբան (Դիլիջան)»: Այն դիմորդները, ովքեր չեն պահպանի նամակագրության վերոնշված պահանջը, կարող են վտանգել իրենց թեկնածության հաշվի առնման հնարավորությունը: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ թափուր աշխատատեղի պահանջներին և դիմել միայն այդ պահանջների բավարարման դեպքում, քանի որ հարցազրույցի կհրավիրվեն միայն ներկայացված պահանջները բավարարող անձինք։
Հիմնադրամը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր աշխատողներին և որակավորված դիմորդներին՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռային ծագումից, ազգային ծագումից, տարիքից, հաշմանդամությունից, ամուսնական կարգավիճակից կամ դասից:
Աղբյուրը՝ Staff.am