Организация:
Արդշինբանկ ՓԲԸ
Категория:
Вакансия
Ставка:
Полная занятость
Расположение:
ք․ Բերդ
Крайний срок:
10 декабря 2024
Основные обязанности
Աշխատանքի Նկարագրություն:

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կառավարիչ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

 

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Մանաճյուղի գործունեության ընթացիկ կառավարում, կոորդինացում և վերահսկում, Մասնաճյուղի աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան Մասնաճյուղի կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա­ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում,
  • Բանկի կողմից տրված աշխատանքային և ֆինանսական պլանների կատարման ապահովում, դրանց նկատմամբ հսկողություն,
  • Տարածաշրջանի հաճախորդների շուկայի ուսումնասիրում և լրացուցիչ բանկային ծառայությունների վաճառքների իրականացման նպատակով հաճախորդների սեգմենտների պահանջների վերլուծություն,
  • Ամփոփ տեղեկատվական տվյալների մուտքագրում Կորպորատիվ հաճախորդների բազա, հաճախորդների հետ բանակցությունների վարման  վերահսկում, ինչպես նաև բանկային ծառայությունների մասով պաշտոնական առաջարկների պատրաստման և ներկայացման կատարման ապահովում,
  • Մասնաճյուղի կողմից պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում և մասնաճյուղում կատարվող գործառնությունների նկատմամբ պատշաճ հսկողություն,
  • Մասնաճյուղում հաճախորդների ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացում, պատշաճ և որակյալ սպասարկման կազմակերպում և դրա անընդհատ հսկողություն,
  • Մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելու և մասնաճյուղի վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Մասնաճյուղին ամրացված գույքի և ֆինանսական միջոցների պահպանության ապահովում, այդ գործընթացի` ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին  համապատասխանության նկատմամբ հսկողություն:
Требуемая квалификация

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • Ունես ՀՀ ԿԲ մասնաճյուղի կառավարիչի որակավորում (պարտադիր է ստանալ աշխատանքի ընդունվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում),
  • Ունես MS Office իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
  • Ավագ
Մասնագիտական Հմտություններ
  • MS Office
Дополнительная информация

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Աղբյուրը՝ Staff.am

Դիմել ընկերության էջում

©2024 Все права защищены.