Կազմակերպություն՝
Արդշինբանկ ՓԲԸ
Կատեգորիա՝
Աշխատանք
Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
ք․ Բերդ
Վերջնաժամկետ՝
10 Դեկտեմբեր 2024
Հիմնական պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կառավարիչ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Մանաճյուղի գործունեության ընթացիկ կառավարում, կոորդինացում և վերահսկում, Մասնաճյուղի աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
- ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան Մասնաճյուղի կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվածությունը նախատեսող գործընթացների կազմակերպում,
- Բանկի կողմից տրված աշխատանքային և ֆինանսական պլանների կատարման ապահովում, դրանց նկատմամբ հսկողություն,
- Տարածաշրջանի հաճախորդների շուկայի ուսումնասիրում և լրացուցիչ բանկային ծառայությունների վաճառքների իրականացման նպատակով հաճախորդների սեգմենտների պահանջների վերլուծություն,
- Ամփոփ տեղեկատվական տվյալների մուտքագրում Կորպորատիվ հաճախորդների բազա, հաճախորդների հետ բանակցությունների վարման վերահսկում, ինչպես նաև բանկային ծառայությունների մասով պաշտոնական առաջարկների պատրաստման և ներկայացման կատարման ապահովում,
- Մասնաճյուղի կողմից պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում և մասնաճյուղում կատարվող գործառնությունների նկատմամբ պատշաճ հսկողություն,
- Մասնաճյուղում հաճախորդների ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացում, պատշաճ և որակյալ սպասարկման կազմակերպում և դրա անընդհատ հսկողություն,
- Մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելու և մասնաճյուղի վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
- Մասնաճյուղին ամրացված գույքի և ֆինանսական միջոցների պահպանության ապահովում, այդ գործընթացի` ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն:
Պահանջվող որակավորումները
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
- Ունես ՀՀ ԿԲ մասնաճյուղի կառավարիչի որակավորում (պարտադիր է ստանալ աշխատանքի ընդունվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում),
- Ունես MS Office իմացություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
Այլ տեղեկատվություն
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Աղբյուրը՝ Staff.am