- Главная
- Ի գիտություն ԵՊՀ ԻՄ՝ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունված դիմորդների
2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունված դիմորդները, առկա ուսուցման ընդունելության կարգի 89-րդ կետի համաձայն, պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի տված վկայագիրը, պետք է ս.թ. օգոստոսի 25-27-ը ներկայացնեն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
2. 4 լուսանկար (3x4 չափսի),
3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
6. արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։
Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է ընդունող հանձնաժողով ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, ինչից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
Վ. Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):