2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունված դիմորդներըառկա ուսուցման ընդունելության կարգի 89-րդ կետի համաձայնպահանջվող փաստաթղթերի բնօրինակներըայդ թվում՝ գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի տված վկայագիրըպետք է ս.թօգոստոսի 25-27-ը ներկայացնեն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։

Անհրաժեշտ փաստաթղթերն են

1. Ավարտական փաստաթուղթատեստատ կամ դիպլոմ (միջուկով), 

2. 4 լուսանկար (3x4 չափսի), 

3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝օրինակից), 

4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի կողմից տրված վկայագիր (բնօրինակը),

5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),

6. արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։

Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թսեպտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է ընդունող հանձնաժողով ներկայացնի պահանջվող փաստաթղթերըինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթըինչից հետո կձևակերպվի տարկետումՀակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար 

ՎԱղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/): 

 

 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: