- Главная
- Հայտնի են 2026-27 ուստարվա առկա ուսուցման ընդունելության մասնագիտությունների հայտագրման 1-ին փուլի արդյունքները
Ավարտվեց 2026-2027 ուսումնական տարվա՝ ՀՀ բուհերի ընդունելության գործընթացի շրջանակում մասնագիտությունների հայտագրման առաջին փուլը:
Այս տարի ևս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առաջատար դիրքերում էր մարզային մասնաճյուղերի շարքում։ Կրթական ծրագրերի մեծ մասը դիմորդների թվաքանակի առումով մրցութային էր։
Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով հայտագրվել են 241 դիմորդներ։
Մասնաճյուղի ամենապահանջված մասնագիտություններն են.
«Ֆինանսներ»՝ 51 դիմորդ,
«Զբոսաշրջություն»՝ 30 դիմորդ,
«Անգլերեն և գրականություն»՝ 26 դիմորդ,
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 22 դիմորդ,
«Դիզայն»՝ 19 դիմորդ: