- Главная
- ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2026-2027 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:
ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:
Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (լրացվում է տեղում) և կցել ներքոնշյալ փաստաթղթերը (պատճենները).
1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (միջուկը պետք է պատճենված լինի երկու կողմից),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ: