ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2026-2027 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:
Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (լրացվում է տեղում) և կցել  ներքոնշյալ փաստաթղթերը (պատճենները).

1.    դիպլոմ և դիպլոմի հավելվածը (միջուկը պետք է պատճենված լինի երկու կողմից),
2.    անձնագիր կամ նույնականացման քարտ,
3.    արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: