2026 թ. սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթի գլխավորած պատվիրակությունը:

Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ ուսանողներին ծանոթացնել Շվեդիայի Թագավորության համալսարաններին, բարձրագույն կրթության սկզբունքներին, Շվեդիայում ուսումը շարունակելու հնարավորություններին:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կրթության և գիտության ոլորտներում փոխհամագործակցության վերաբերյալ հարցեր: Տնօրենը շնորհակալություն հայտնեց առաջին անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելած ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթին, նրա ղեկավարած պատվիրակությանը, ընդհանուր գծերով անդրադարձավ մասնաճյուղի պատմությանը, բուհում գործող ստորաբաժանումներին և կրթական ծրագրերին: 

Հանդիպման վերջում պարոն Օթարյանը մասնաճյուղի անունից պատվիրակությանը նվիրեց «ԵՊՀ արվեստանոց» աշխատարանի աշխատանքներից:
Այնուհետև տեղի ունեցավ դեսպանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԵՊՀ ԻՄ «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ: 

Հանդիպման ընթացքում տիկին դեսպանն անդրադարձավ շվեդ ժողովրդի պատմությանը, մշակույթին, սովորույթներին, կրթության առանձնահատկություններին: 

Ուսանողները դեսպանից ստացան Շվեդիայում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության, կրթության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.