- Главная
- Group
- Անգլերեն և գրականություն
Ծրագրի նպատակն է պատրաստել անգլերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
1. ներդնելու անգլերեն (ֆրանսերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղոր- դակցման տարբեր ոլորտներում,
2. կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
3. կատարելու գիտական հետազոտություններ անգլերենի և անգլո-ամերիկյան գրականության տեսա- կան և գործնական խնդիրների վերաբերյալ,
4. զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
5. ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում։
«Անգլերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
• թարգմանիչ,
• մենեջեր,
• էքսկուրսավար,
• կրտսեր գիտաշխատող,
• մամլո քարտուղար,
• խմբագիր:
Հնարավոր աշխատավայրերն են.
• միջազգային կազմակերպություններ,
• կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
• տուրիստական գործակալություններ,
• թանգարաններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող են աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
էլեկտրոնային ռեսուրսներ,
համակարգչային սրահներ,
անգլերենի ռեսուրս կենտրոն,
ֆրանսերենի ուսուցման սրահ,
սպորտ դահլիճ, խաղահրապարակներ
ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն ինֆոտուն: