Ներբեռնել կրթական ծրագիրը

Ծրագրի նպատակները և խնդիրները

Ծրագրի նպատակն է պատրաստել անգլերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.


1.    ներդնելու անգլերեն (ֆրանսերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղոր- դակցման տարբեր ոլորտներում,
2.    կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
3.    կատարելու գիտական հետազոտություններ անգլերենի և անգլո-ամերիկյան գրականության տեսա- կան և գործնական խնդիրների վերաբերյալ,
4.    զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
5.    ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում։
 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները

«Անգլերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
•    թարգմանիչ,
•    մենեջեր,
•    էքսկուրսավար,
•    կրտսեր գիտաշխատող,

•    մամլո քարտուղար,
•    խմբագիր:


Հնարավոր աշխատավայրերն են.


•    միջազգային կազմակերպություններ,
•    կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
•    տուրիստական գործակալություններ,
•    թանգարաններ:


Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող են աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 
մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
էլեկտրոնային ռեսուրսներ, 
համակարգչային սրահներ,
անգլերենի ռեսուրս կենտրոն,
ֆրանսերենի ուսուցման սրահ,
սպորտ դահլիճ, խաղահրապարակներ
ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն ինֆոտուն:
 

Contacts

Կրթական ծրագրի ղեկավար

Գայանե Մուրադյան 

g.murad@ysu.am

©2026 All rights reserved.