- Главная
- Մասնաճյուղում կայացավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառ
Տոնավաճառի իրականացման հիմնական նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Մ. Հովհաննիսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․ Մարկոսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, ԵՊՀ կարիերայի և շրջանավարտների կենտրոնի ղեկավար Կ․ Նազարյանը, գործատուներ, աշխատանք փնտրողներ, մասնակիցներ, ուսանողներ:
Տոնավաճառին մասնակցեցին ավելի քան 25 գործատուներ տաբեր ոլորտներից (ծրագրավորման կենտրոններ, հյուրանոցային և ռեստորանային ցանցեր, սուպերմարկետներ, գործարաններ, ինչպես նաև գիտական ինստիտուտներ), որոնք ներկայացնում էին իրենց կազմակերպությունում առկա և ակնկալվող թափուր հաստիքները:
Կարիերայի տոնավաճառի ընթացքում գործատուների և աշխատանք փնտրողների (մասնավորապես արցախցիների) միջև կազմակերպվեցին հանդիպումներ, ինքնակենսագրականների հավաքագրում, թափուր հաստիքների ներկայացում:
Տոնավաճառի շրջանակներում անցկացվեցին աշխատանք գտնելու հմտությունների զարգացման, հանրային խոսքի և անձնային բրենդինգի, աշխատանքային կոնֆլիկտի կառավարման դասընթացներ (Ն․ Մելքոնյանի, Լ․ Հակոբյանի, Վ․ Հարությունյանի կողմից), ինչպես նաև մասնագիտական դասընթացներ Digital Brains և Armenian Code Academy ընկերությունների կողմից:
Մասնաճյուղը կարևորում է նմանատիպ միջոցառումները, որոնք նպաստում են աշխատաշուկայում մեր քաղաքացիների մրցունակության բարձրացմանը և զբաղվածության խնդիրների լուծմանը: