ԵՊՀ ԻՄ և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2024 թ․ դեկտեմբերի 3-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով, որին մասնակցեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների և համայնքային կառույցների 135 ներկայացուցիչ:

Աշխատաժողովի նպատակն էր Տավուշի մարզում կրթության ներառականության, ներառական ֆուտբոլի խթանման գործում լավագույն փորձի օրինակների, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին,  «Հույսի կամուրջ» ՀԿ, կրթության և համայնքի պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչները կոչեր հնչեցրին ներառականության, մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման մասին:

Աշխատաժողովում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս, բադմինթոնի միջազգային կարգի սպորտի վարպետ և մարզիչ, ներառական ֆուտբոլային թիմի մարզիչ Վարդիթեր Պողոսյանը:

Միջոցառմանը ֆլեշմոբային, պարային և երաժշտական կատարումներով մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտներ, «ՌԵՆ» պարարվեստի դպրոցի սաները:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքված հուշագրի շրջանակներում ևս մեկ կարևոր նախաձեռնություն իրականություն դարձավ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: