Общая информация
Дата
05 декабря, 2024
Тип документа
Կարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
65/4
Статус
Работает
Heading image
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման եվ վճարման կարգ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ֆակուլտետների, կենտրոնների (այսուհետ՝ ստորաբաժանում) աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները: 

  2. ԵՊՀ ԻՄ աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և չափերով: 

  3. Սույն կարգով սահմանված լրավճարներ ստանալու համար պահանջվող տվյալները դիտավորյալ կեղծելու դեպքում, տվյալ աշխատողը զրկվում է սույն կարգի համաձայն լրավճար ստանալու իրավունքից՝ 3 տարի ժամկետով:

©2025 Все права защищены.