General information
Date
05 December, 2024
Document type
Կարգ
Accepting person
Scientific advice
Document number
65/4
Document Status
Works
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման եվ վճարման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ֆակուլտետների, կենտրոնների (այսուհետ՝ ստորաբաժանում) աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները:
ԵՊՀ ԻՄ աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և չափերով:
Սույն կարգով սահմանված լրավճարներ ստանալու համար պահանջվող տվյալները դիտավորյալ կեղծելու դեպքում, տվյալ աշխատողը զրկվում է սույն կարգի համաձայն լրավճար ստանալու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: