Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              05 Դեկտեմբեր, 2024
          Փաստաթղթի տեսակ
              Կարգ
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              65/4
          Կարգավիճակ
              Գործում է
          Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման եվ վճարման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ֆակուլտետների, կենտրոնների (այսուհետ՝ ստորաբաժանում) աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները: 
- ԵՊՀ ԻՄ աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և չափերով: 
- Սույն կարգով սահմանված լրավճարներ ստանալու համար պահանջվող տվյալները դիտավորյալ կեղծելու դեպքում, տվյալ աշխատողը զրկվում է սույն կարգի համաձայն լրավճար ստանալու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: