- Главная
- Ժակ Բահրիի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Ժ. Բահրիի հանդիպումը «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ՖԼԳ», «ԱԼԳ» կրթական ծրագրերի) ուսանողների և դասախոսների հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Ժ. Բահրին ուսանողներին ներկայացրեց 2014 թ.-ից Մատենադարանում պահվող իրենց ընտանեկան արխիվի, իր անցած ուղու, ֆրանսահայ համայնքի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, Տավուշի մարզում իր գործունեության մասին:
Մասնավորապես նշվեց, որ Բահրիների ընտանիքի ամենանշանավոր ներկայացուցիչն իր տատն է՝ պոլսահայ գրող Զարուհի Բահրին (Պահրին), ով մի քանի վեպերի (այդ թվում՝ Մեծ եղեռնին նվիրված «Փառանձեմ» վեպի) հեղինակ է:
Եղեռնից հետո Զարուհին եղել է «Չեզոք տուն» հանձնախմբի անդամ և պաշտպանել հայ որբերի դատը: Նա իր հասարակական և համայնքային ակտիվությունը շարունակել է նաև Փարիզում, կարևոր մասնակցություն է ունեցել Պոլսում հիմնադրված «Դպրոցասեր» վարժարանը Փարիզում վերահաստատելու գործում: Ի հիշատակ տատի՝ Ժակ Բահրին մինչև օրս հովանավորում է վարժարանի աշխատանքը:
Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օրինակով ներկայացվեցին ֆրանսիական և հայկական կրթական համակարգերի ընդհանրությունները և տարբերությունները:
Հանդիպման վերջում պարոն Ժակ Բահրին պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին: