ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2025-202ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով։

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 6-ը՝ մինչև ժամը 18։00-ն։

Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին և 11-ին։

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:

2025-2026 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),

  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,

  3. 2 լուսանկար (3×4 սմ չափսի),

  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը  (1-7-րդ և 18-19-րդ էջերը),

  5. Անձնագիրը (1 - 4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),

  6. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094

         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

 

Մագիստրատուրայի ընդունելության կարգին  կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:

ՄանրամասնտեղեկություններիհամարկարողեքզանգահարելՏնտեսագիտությանևՀումանիտարգիտություններիֆակուլտետներիդեկաններիպաշտոնակատարներին՝

  • ԱՄարգարյանին (հեռ.՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
  • ՆԳրիգորյանին (հեռ.՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Опубликовать материал
©2025 Все права защищены.