ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով։
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 6-ը՝ մինչև ժամը 18։00-ն։
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին և 11-ին։
Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2025-2026 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),
Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
2 լուսանկար (3×4 սմ չափսի),
Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
Անձնագիրը (1 - 4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:
Կազմակերպություն | «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ | «Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար (ՀՀ դրամ) | 247610017094 |
Նպատակ | «Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:
ՄանրամասնտեղեկություններիհամարկարողեքզանգահարելՏնտեսագիտությանևՀումանիտարգիտություններիֆակուլտետներիդեկաններիպաշտոնակատարներին՝
- Ա. Մարգարյանին (հեռ.՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
- Ն. Գրիգորյանին (հեռ.՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Կայքէջ՝ ijevan.ysu.am