- Главная
- Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի վերաբերյալ իրազեկման հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Իրազեկման նպատակն էր բարձրացնել հանդիպման մասնակիցների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել պայթյունավտանգ զինամթերքից, ականներից առաջացող վտանգներին և դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոններին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում մեկ րոպեում ականներից ու պայթյունավտանգ զինամթերքից տուժում է մեկ մարդ, ընդհանուր տուժածների 30%-ը երեխաներ են: ՀՀ-ում խաղաղ պայմաններում տուժած քաղաքացիների թիվը 808 է: Ընդգծվեց, որ այս համատեքստում չափազանց կարևոր է մշտապես ակտիվացնել պայթյունավտանգ զինամթերքի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անվտանգության կանոնների իմացությունը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է:
Վերջում հանդիպման մասնակիցները Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: