- Главная
- Սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերի առկա ուսուցման ընդունելության հայտագրման գործընթացը
Հարգելի´ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերի առկա ուսուցման ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը (ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը):
Մանրամասն տեղեկություններին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում ՝ https://dimord.am/։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարող եք ծանոթանալ մասնաճյուղի պաշտոնական կայքէջում (https://ijevan.ysu.am/undergraduate-admission) կամ դիմել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ. Աղաբաբյանին (հեռ․՝ 096 987 654):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Միասնական քննություն հանձնել ցանկացող դիմորդը յուրաքանչյուր քննության համար 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ փոխանցում է ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին:
Ներբուհական քննություն հանձնել ցանկացող դիմորդը յուրաքանչյուր քննության համար 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ է փոխանցում «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2476100170940000 հաշվեհամարին:
Միասնական և ներբուհական քննությունների վճարից ազատվում են՝
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Սիրով սպասում ենք ձեզ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ձեր ապագայի ձևավորման ճանապարհին: