2026 թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն՝ նվիրված ուսանողների տոնին:

Առաջնության անցկացման նպատակն էր ուսանողության շրջանում խթանել առողջ ապրելակերպը, ի հայտ բերել լավագույններին՝ նրանցից ձևավորելով ԵՊՀ ԻՄ հավաքական թիմ:

Վոլեյբոլի առաջնությանը մասնակցում էր 8 թիմ՝ կազմված մասնաճյուղի տարբեր կրթական ծրագրերի կուրսերից:

Խաղերն ընթացան օլիմպիական մրցակարգով, որի դեպքում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Մասնակիցները դրսևորեցին ուժեղ մրցակցություն, թիմային ոգի և ցուցադրեցին դիտարժան խաղ:  

Եզրափակիչ դուրս եկան «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթականծրագրի 2-րդ և 3-րդ թիմերը. առաջին տեղը գրավեց 2-րդ թիմը, իսկ երկրորդ տեղը՝ 3-րդ թիմը:

Երրորդ տեղի համար պայքարեցին «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 4-րդ և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթականծրագրի 2-րդ թիմերը: Հաղթեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթականծրագրի 4-րդ թիմը՝  զբաղեցնելով երրորդ տեղը:

Մրցանակակիրները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթով:

Опубликовать материал
©2026 Все права защищены.