- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը՝ նվիրված ուսանողների տոնին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Առաջնության անցկացման նպատակն էր ուսանողության շրջանում խթանել առողջ ապրելակերպը, ի հայտ բերել լավագույններին՝ նրանցից ձևավորելով ԵՊՀ ԻՄ հավաքական թիմ:
Վոլեյբոլի առաջնությանը մասնակցում էր 8 թիմ՝ կազմված մասնաճյուղի տարբեր կրթական ծրագրերի կուրսերից:
Խաղերն ընթացան օլիմպիական մրցակարգով, որի դեպքում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Մասնակիցները դրսևորեցին ուժեղ մրցակցություն, թիմային ոգի և ցուցադրեցին դիտարժան խաղ:
Եզրափակիչ դուրս եկան «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթականծրագրի 2-րդ և 3-րդ թիմերը. առաջին տեղը գրավեց 2-րդ թիմը, իսկ երկրորդ տեղը՝ 3-րդ թիմը:
Երրորդ տեղի համար պայքարեցին «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 4-րդ և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթականծրագրի 2-րդ թիմերը: Հաղթեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթականծրագրի 4-րդ թիմը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
Մրցանակակիրները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթով: