ԵՊՀ ԻՄ ներկայացրած ուսուցման ծրագրերը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր
Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿԳՄՍ նախարարի՝ ս.թ. մարտի 26-ի № 471-Ա/2 հրամանի համաձայն՝ երաշխավորվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից ներկայացված ավելի քան երեք տասնյակ ուսուցման ծրագրեր՝ որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր: Դրանք նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, Հայաստանի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար: