ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը 2026 թ. ընտրվել է «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի (ինդեքսավորվում է Scopus տվյալների բազայում Q4) միջազգային խմբագրական խորհրդի անդամ:

Գևորգ Սիմոնյանը վարում է ակտիվ գիտամանկավարժական գործունեություն: Նա հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և 5 գրքի: 

Միայն 2025 թվականին լույս են տեսել նրա 11 գիտական հոդվածները, որոնցից 6-ը՝ Scopus տվյալների բազայում ինդեքսավորվող բարձր վարկանիշով գիտական ամսագրերում: 

Նշենք, որ 2025 թ. Scopus տվյալների բազայում ինդեքսավորվող բարձր վարկանիշով գիտական ամսագրերում  ԵՊՀ 2037 դասախոսները հրատարակել են  մոտ 750 գիտական հոդված (միջինը` 0.38 հոդված):  

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: