2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները՝ կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, համալսարանական և գիտական համագործակցության գծով կցորդ Գաղանս Լողանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը:

Տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄտնօրեն Մ. Օթարյանի հետ նրանց հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական ԱՄակարյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում տիկին Վեյսը տեղեկացրեց ԵՊՀ ԻՄ ղեկավարությանըկամավոր Կորդելիա Դեկսիաշխատանքի ավարտի մասին: Կ. Դեկսը ներկայացրեց իր կատարած գործունեությունըգոհունակությամբ խոսեց մասնաճյուղի ուսանողների՝ ֆրանսերենի գերազանց իմացության մասին:

Քննարկվեցին ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերիԵՊՀ ԻՄ «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների՝ Ֆրանսիայում կրթությունըշարունակելու հնարավորություններըերկկողմ համագործակցությանը վերաբերողայլ հարցեր:

Տնօրենը շնորհակալություն հայտնեցԴՎեյսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը՝ ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին աջակցելուհամարշնորհակալագիր հանձնեց Կ. Դեկսին՝ մասնաճյուղում նրա իրականացրածգործունեության համար:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: