2026 թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ ԱԴավթյանը, ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Նրանք շնորհավորեցին և իրենց ստացած գիտելիքները նպատակային կիրառելու, սերունդների կրթության ու դաստիարակության գործը սիրով և պատասխանատվությամբ ստանձնելու, հարազատ կրթօջախի հեղինակությունը բարձր պահելու մաղթանքներ հղեցին ԵՊՀ ԻՄ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի հինգերորդ տարվա շրջանավարտներին:

Տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց. «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ոչ միայն տոն է, ձեր դիպլոմների հանձնման գեղեցիկ արարողությունը, այլև դուք ձեզ վրա եք վերցնում շատ մեծ պատասխանատվություն. դա ապագա սերունդներին կրթելու և դաստիարակելու ծանր պատասխանատվությունն է: Ես համոզված եմ, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձեր ստացած գիտելիքները լիարժեք և արդյունավետ կերպով կծառայացվեն մեր ապագա սերունդների զարգացման, կրթության և դաստիարակության գործին: Շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում, որ դուք միշտ հպարտանաք, որ ավարտել եք Երևանի պետական համալսարանի միակ մասնաճյուղը, ստացել եք մագիստրոսի աստիճան և համալսարանի անունը բարձր կպահեք….»:

Իրենց հերթին ելույթ ունեցան «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց ջերմ վերաբերմունքի, փոխանցած արժեքավոր գիտելիքների, կյանքի դասերի համար, հարազատ բուհին ցանկանալով շարունակական առաջընթաց և բարգավաճում: 

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մագիստրատուրայի՝ 2025-2026 ուստարվա 17 շրջանավարտներից 8-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, ամենայն բարիք:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: