DIGITECH ծրագրի շրջանակում քննարկվել են միջազգային և ակադեմիական համագործակցության զարգացման հեռանկարները
2026 թ. սեպտեմբերի 10-11-ը Erasmus+ DIGITECH ծրագրի՝ Հայաստանում անցկացվող աշխատանքային հանդիպումների շրջանակում ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները հանդիպել են Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի, ինչպես նաև ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ: