Միջազգային
- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցի և ֆրանսիացի կամավորի հետ հանդիպում
Կայացավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանի հետ նրանց հանդիպումը, որին մասնակցում էին «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:
Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ԻՄ տնօրենին ներկայացնել ֆրանսիացի կամավոր Ժյուլիեն Կուղտուա դը լա Շապելին, ով ցանկություն էր հայտնել մինչև 2026-2027 ուսումնական տարվա ավարտը կամավորական սկզբունքով, որպես լեզվակիր աշխատելու ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ:
Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:
Տնօրենը բարի գալուստ, հաջող և արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց ֆրանսիացի կամավորին: