2018թ.  հունվարի 23-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Գ.Ավետիսյանը  և նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանը մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին, որը կազմակերպվել էր «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի կողմից:

Սեմինարին մասնակցում էին  տարբեր ոլորտներում գործող տնտեսվարողների հաշվապահներ, դասախոսներ, «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի ուսանողներ:

5-օրյա սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի, նոր հարկային օրենսգրքով սահմանված հարկատեսակների, մասնավորապես՝ շրջանառության հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մասին օրենսգրքի դրույթների փոփոխությունները: Զուգահեռներ անցկացվեցին հին և նոր օրենսգրքերի միջև, ներկայացվեց տարբեր իրավական փոփոխությունների ազդեցությունը հարկ վճարողների  գործունեության վրա:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին (21.12.2017թ.) և ՀՀ ԿԱ ՊԵԿ մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող առավել բարդ հարցերի պատասխանները:  

Մասնագետներն անդրադարձան հարկային հաշվառման և ֆինանսական  հաշվառման հիմնական տարբերություններին, յուրաքանչյուր հարկատեսակի գծով կատարվող հաշվարկների մեթոդաբանությանը, վճարումների, հաշվանցումների հնարավոր տարբերակներին, մի շարք պրակտիկ խնդիրների:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարն անցավ  հետաքրքիր քննարկումներով, կիրառական խնդիրների հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկների և հաշվապահներին հանդիպած հարկային   դժվարությունների վերլուծությամբ:  

Опубликовать материал
©2024 Все права защищены.