2026 թ․ նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում SAFER նախաձեռնության իրազեկման արշավի շրջանակում ԵՊՀ ԻՄ ուսանողների համար իրականացվեց էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի առավելություններին նվիրված շրջիկ էքսպո։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին իրազեկել էներգախնայողության կարևորության, էներգետիկ ծախսերի նվազեցման և շրջակա միջավայրի պահպանության գործում էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգետիկ լուծումների դերի մասին։
Շրջիկ էքսպոյի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան՝
ծանոթանալու էներգախնայողության հաշվիչներին և փորձարկելու դրանց թվային տարբերակը՝ գնահատելու իրենց տան էներգախնայողության հնարավորությունները էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումների իրականացման արդյունքում,
դիտելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ խորհրդատվական ու կրթական հոլովակ, որը ներկայացնում էր էներգաարդյունավետ լուծումների կարևորությունը և խրախուսում էներգիայի պատասխանատու օգտագործումը,
ծանոթանալու SAFER նախաձեռնության շրջանակում մշակված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրազեկման նյութերին ու տեսահոլովակներին:
Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների բնապահպանական և էներգետիկ իրազեկվածության բարձրացմանը՝ խրախուսելով էներգիայի խնայողաբար և պատասխանատու կերպով օգտագործումը։
Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների, ինչպես նաև էներգախնայողության հաշվիչների մասին մանրամասներ կարելի է գտնել այստեղ՝ https://safer.am։
SAFER նախաձեռնությունն իրականացվում է SE4Resilience ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ու իրականացվում GIZ-ի կողմից։
#SAFER #ԿայունԷներգիա #ԴիմակայունԸնտանիք #ԵՊՀԻջևանիՄասնաճյուղ