2026 թ․ նոյեմբերի 19-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անդամների համար մեկնարկել է վերապատրաստում՝ «Գործնական գրություններ» կրթական ծրագրով։
Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի 7 բաժինների աշխատակիցներ։
Դասերն իրականացվում են առկա ձևաչափով՝ խմբային տարբերակով, բուհի առաջատար մասնագետների կողմից։
«Գործնական գրություններ» դասընթացը վարում է ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ալիսա Հասանյանը։
Վերապատրաստման ծրագիրը նպատակաուղղված է զարգացնելու աշխատակիցների պաշտոնական և գործնական գրությունների կազմման հմտությունները, ձևավորել ճիշտ կառուցվածք և լեզվամտածողություն, նպաստել փաստաթղթաշրջանառության արդյունավետ իրականացմանը, արժևորել գործնական հաղորդակցության մշակույթը։
«Գործնական գրություններ» ծրագրի շրջանակներում մասնակիցները սահմանված ձևաչափով կազմում են պաշտոնական նամակներ, հաշվետվություններ և դիմումներ, արձանագրություններ՝ կիրառելով գործնական լեզու և ոճ։