2024 թ. հոկտեմբերի 5-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեցին հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները, որոնք կիրականացվեն մասնաճյուղի, հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից:

ԵՊՀ ԻՄ-ը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպում է վերապատրաստումներ առաջին (տարրական) և երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 11 բաժիններով: Գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի՝ ԵՊՀ ԻՄ-ը որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատաստող կազմակերպություն երաշխավորելու և դասընթացների ցանկը հաստատելու և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ներկայացված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները հաստատելու մասին հրամանների հիման վրա:

Վերապատրաստումների մեկնարկից առաջ ուսուցիչներին ողջունեց և մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա առթիվ շնորհավորեց ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ կարևորելով ուսուցչի դերն ու ավանդը սերունդների կրթության և դաստիարակության պատվաբեր և պատասխանատու աշխատանքում: Պարոն Մակարյանն ընդգծեց, որ վերապատրաստումը երկկողմանի գործընթաց է, և վերապատրաստող բուհի ու վերապատրատվող ուսուցիչների արդյունավետ համագործակցությունից է կախված գործընթացի հաջողությունը:

Տնօրենը մաղթեց բարի ընթացք և խոսքը փոխանցեց ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, ով ևս շնորհավորանքի և գնահատանքի խոսք հղեց ուսուցիչներին:

Գ. Հովհաննիսյանի վարած «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն» դասընթացով ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների մեկնարկը, որոնք կտևեն մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը: 

Опубликовать материал
©2024 Все права защищены.