2025 թ. փետրվարի 11-12-ը ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկաների կազմակերպմանն աջակցելու նպատակով մասնաճյուղում էին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և անդամներ Դավիթ Մանուկյանն ու Գագիկ Սարգսյանը:

Այս կիսամյակում «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ մասնագիտական պրակտիկա են անցնում «Պատմություն» (ղեկավարներ՝ Ա․ ՄկրտումյանԴ․ Սարգսյան) «Հայոց լեզու և գրականություն» (ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Վ. Աղաբաբյան), «Անգլերեն լեզու և գրականություն» (ղեկավար՝ Ա. Պարոնյան), «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (ղեկավար՝ Ժ. Ղալթախչյան) կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողները:

Իրականացվող պրակտիկաների նպատակն է հայալեզու Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու միջոցով ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացումը, պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հայերեն հոդվածների բարելավումը և նորերի ստեղծումը:

Ուսանողները պրակտիկայի ընթացքում ներգրավվում են խմբային աշխատանքներում, հավաքագրում և համակարգում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության, գրականության, համաշխարհային պատմության, մշակույթի, արվեստի և գրականության մասին տեղեկություններ, իրականացնում են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ, թարգմանություններ և այլն:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի աշխատակիցներն ուսանողներին ծանոթացրին Վիքիպեդիայի հայերեն տիրույթում հոդվածներ տեղադրելու և խմբագրելու նրբություններին: Նրանք կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից իրականացվող աշխատանքները, ընդգծեցին, որ արդեն մի քանի տարի շարունակ մասնաճյուղն ակտիվ մասնակցություն է ունենում հոդվածների ստեղծման և բարելավման գործում

Опубликовать материал
©2025 Все права защищены.