- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում քննարկվեցին այս կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների, ստուգարքների և քննաշրջանի կազմակերպմանը, նախորդ կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանի ամփոփմանը, առկա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների անցկացմանը, դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը, Տավուշի մարզում «ԵՊՀ օլիմպիադա 2025»-ի անցկացմանը, վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ից ուսանողների հեռացմանը վերաբերող հարցեր:
2024-2025 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների, ստուգարքների և քննաշրջանի կազմակերպման հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունները, ստուգումները և ստուգարքները տեղի կունենան ս.թ. մայիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում: Առկա և հեռակա ուսուցման քննաշրջանը կիրականացվի ս.թ. հունիսի 3-21-ը: Կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանն ամփոփելիս նշվեց, որ քննաշրջանին մասնակցել են 461 (բակալավրի 427 և մագիստրատուրայի 34) ուսանողներ: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ հեռացման ենթակա է 7 ուսանող, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել 22 ուսանող, դասընթացի կրկնություն է անցնելու 15 ուսանող:
Առկա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների անցկացման հարցի մասին նշվեց, որ ըստ ժամանակացույցի՝ նախատեսված է դրանք իրականացնել ս.թ. ապրիլի 16-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Նախապաշտպանությունները մեծ մասամբ արդեն իրականացվել են՝ բացառությամբ երկուսի (մեկն ընթացքի մեջ է, իսկ մյուսն իրականացվելու է մայիսի 3-ին): Անցկացված նախապաշտպանությունների արդյունքների համաձայն՝ ավարտական աշխատանքի՝ մասնագիտական ամբիոնի կողմից պաշտպանության չերաշխավորվելու դեպք չի արձանագրվել:
Հաջորդիվ ներկայացվեց 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ուսանողների մասնակցության պատկերը՝ ըստ կուրսերի: Հատուկ ուշադրություն դարձվեց այն կուրսերին, որոնցում առկա են բացակայությունների թույլատրելի սահմանը հատած (կամ դրա շեմին հայտնված), նկատողություն ստացած ուսանողներ: Տնօրենը Ուսումնամեթոդական վարչությանը և դեկաններին հանձարարեց՝ հետևողական լինեն, որ ուսանողների կողմից պահպանվեն ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները:
ԵՊՀ-ի հետ համատեղ Տավուշի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով ամենամյա օլիմպիադաներն անցկացնելու հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ում այդ գործընթացի պատասխանատու Վ. Աղաբաբյանը: Մասնավորապես նշվեց, որ 2025 թ. մարտի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2025 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:
Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 25 դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 137 աշակերտ: Նշվածներից I փուլը հաղթահարել է 16 դպրոցի 45 աշակերտ:
Օլիմպիադայի II փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Երևանի պետական համալսարանում: Տավուշի մարզի մասնակիցները հաջող են հանդես եկել, և 3 աշակերտ ստացել է I կարգի դիպլոմ, 3 աշակերտ՝ II կարգի դիպլոմ իսկ 2 աշակերտ՝ գովասանագիր:
Վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքների հարցի վերաբերյալ նշվեց, որ 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսման վարձավճարների փոխհատուցում է ստացել ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման 74 ուսանող (28-ը՝ ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ուղղված դիմումների հիման վրա, 30-ը՝ տնօրենին ուղղված դիմումների, 16-ը՝ բուհի միջոցների հաշվին):
Ուսման վարձավճարների փոխհատուցում է ստացել ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման 39 ուսանող (20-ը՝ ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ուղղված դիմումների հիման վրա, 19-ը՝ տնօրենին ուղղված դիմումների):
Ընդհանուր առմամբ այս կիսամյակում առկա ուսուցման համակարգում իրականացվել է ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում՝ 7 միլիոն 47 հազար 5 հարյուր ՀՀ դրամի չափով, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 2 միլիոն 343 հազար 800 հազար ՀՀ դրամի չափով:
Ընթացիկ՝ մասնաճյուղից ուսանողների հեռացմանը վերաբերող հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները խախտելու, մասնավորապես՝ բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու պատճառով ԵՊՀ ԻՄ-ից հեռացման ենթակա է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման 1 ուսանող: 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանում դրսևորած ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով մասնաճյուղից հեռացման ենթակա է Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 7 ուսանող: Ներկայացված ուսանողները հեռացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:
Ընթացիկ մյուս հարցի առնչությամբ նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023 թ. առկա ուսուցման համակարգի 1 շրջանավարտ դիմել է իր վնասված դիպլոմն անվավեր ճանաչելու և կրկնօրինակ տրամադրելու համար: Հիմք ընդունելով «ԵՊՀ-ի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերի և ժամկետների մասին», ինչպես նաև «ԵՊՀ-ի դիպլոմի կրկնօրինակը տալու կարգը հաստատելու մասին» ԵՊՀ ռեկտորի հրամանները՝ որոշվեց անվավեր ճանաչել ԵՊՀ ԻՄ շրջանավարտի նախկին դիպլոմը և թույլատրել տրամադրել կրկնօրինակը: